Arminfo.info


Կոռուպցիայի, զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառության գծով աճ. Սյունիքում հաշվետվություն են ներկայացրել գլխավոր դատախազին
 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 13:57

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սյունիքի մարզի դատախազության աշխատանքներն ամփոփելու նպատակով, 2024 թվականի փետրվարի 24-ին խորհրդակցություն է անցկացրել Դատախազության՝ Կապան քաղաքի նստավայրում:

Բնապահպանության նախկին նախարարի նկատմամբ գործն արդեն դատարանում է. Հակակոռուպցիոն կոմիտե
 Չորեքշաբթի, 1 Նոյեմբերի 2023, 16:25

Արմինֆո.Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործն արդեն դատարանում է: Այդ մասին նոյեմբերի 1-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

Շուրջ 4 տարի առաջ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու գործով երեք սպա մեղադրվում է սուտ մատնության համար
 Ուրբաթ, 4 Օգոստոսի 2023, 23:52

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ԶՈՒ սպա Արա Մխիթարյանին Եղեգնաձոր քաղաքում գլխի շրջանում ծանր մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրեական գործով երեք անձանց կողմից սուտ մատնություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Այդ մասին հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը:

«2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի 5-րդ շենքի բակում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ՀՀ ՊՆ զորամասի օպերատիվ բաժնի սպա Արա Մխիթարյանին գլխուղեղի ծանր վնասվածք հասցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում  դեպքին ականատես 3 զինծառայողներ՝ Լ․Հ․-ն, Մ․Մ․-ն և Մ․Հ․-ն ցուցմունքներ են տվել, հետագայում նաև առերես հարցաքննության ժամանակ պնդել, որ նշված միջադեպի ընթացքում  Հարություն Գրիգորյանի և մի խումբ այլ անձանց հետ նաև Զավեն Գրիգորյանն է ձեռքերով, ոտքերով և գործով դեռևս չպարզված առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել Արա Մխիթարյանի գլխին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

2019թ. հոտեմբերի 2-ին Զավեն Գրիգորյանը ձերբակալվել է՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով, իսկ հաջորդ օրը վերջնիս նույն հոդվածով ներկայացվել է մեղադրանք:

2021թ. հուլիսի 17-ին քրեական վարույթը, Զ․Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի մասով, ում մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 118-րդ հոդվածով, ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ մեղադրական եզրակացությունը հաստատվել և քրեական վարույթն ուղարկվել է դատարան: Հետագայում դատարանի կողմից կայացվել է մեղադրական դատավճիռ։

Իսկ Զ․Գրիգորյանի մասով նախաքննությունը շարունակվել է, որով, սակայն, չի հաստատվել վերջինիս կողմից նկարագրված դեպքին առհասարակ մասնակից լինելու հանգամանքը։ Ավելին, պարզվել է, որ վերջինս դեպքի վայր է հասել միջադեպի ավարտից հետո:

Այդ պատճառով վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել են հանցակազմի բացակայության հիմքով Զ․Գրիգորյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև՝ տուժողներ Լ․Հ․-ի, Մ․Մ․-ի և վկա Մ․Հ․-ի արարքում սուտ մատնության հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ:

Այս որոշումները, վերոնշյալ երեք զինծառայողների արարքին տրված իրավական գնահատականի մասով, բողոքարկվել են Զ․Գրիգորյանի պաշտպանի կողմից, որը բավարարվել է։

Հայկական դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցի դիվերսանտներից մեկի նկատմամբ
 Երկուշաբթի, 8 Մայիսի 2023, 18:46

Արմինֆո. Հայաստանի տարածք ապօրինի մուտք գործած երկու ադրբեջանցի դիվերսանտներից մեկի գործով դատավճիռ է կայացվել։

Փաստաբանները պահանջում են փակել Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակը
 Երկուշաբթի, 13 Հունիսի 2022, 14:14

Արմինֆո. Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը եւ Մարգարիտա Գյուլումյանը հունիսի 13-ին Սորոսի հիմնադրամը փակելու հայցով դիմել են դատարան: Այd մասին Facebook-ի իր էջում գրել է Տիգրան Աթանեսյանը։

Գլխավոր դատախազություն. Զենք-զինամթերքի ապօրինի փոխադրման եւ շրջանառության համար 32 մարդ է դատապարտվել
 Երեթշաբթի, 31 Մայիսի 2022, 13:18

Արմինֆո.ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված, մինչև 2020թ. նոյեմբերի 9-ը իրականացված ագրեսիվ պատերազմի ընթացքում  և դրանից հետո ռազմական գործողությունների շրջանններից զենք-զինամթերք առերևույթ ապօրինի կերպով ձեռք բերելու, հափշտակելու, ՀՀ տեղափոխելու, ապօրինի կերպով պահելու, շրջանառելու դեպքերով իրականացված քննությունների շարժընթացը 2022թ. ապրիլի 1-ի դրությամբ:

Փաստաբան. Սորոսի հիմնադրամի մի շահառուի մեղադրանք է առաջադրվել եզդիների և հայերի միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ կատարելու համար
 Ուրբաթ, 13 Մայիսի 2022, 13:57

Արմինֆո. Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի փողերով ստեղծված Բաց հասարակության հիմնադրամները՝ Սորոսի հիմնադրամը, ամբողջ աշխարհում ցանում է պառակտման, քայքայման սերմեր, հասարակությունը բաժանում է փոքրամասնությունների և անհանդուրժողականություն է սերմանում իր իսկ կողմից բաժանված հանրային խմբերի միջև: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

ԱՄՆ Պետդեպարտամենտն ահազանգում է Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող լուրջ խնդիրների մասին
 Չորեքշաբթի, 13 Ապրիլի 2022, 16:56

Արմինֆո.2021 թվականին աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության մասին Պետդեպարտամենտի զեկույցի Հայաստանին վերաբերող բաժնում նշվում է մարդու իրավունքներին առնչվող լուրջ խնդիրների մասին, ներառյալ անվտանգության ուժերի աշխատակիցների կողմից խոշտանգումների, խիստ բանտային պայմանների, դատական համակարգի անկախության հետ կապված լուրջ խնդիրների, կամայական կամ ընտրովի ձերբակալությունների մասին հավաստի հաղորդումներ:

ՀՀ դատախազություն. 2021 թվականին արձանագրվել է մարդկանց թրաֆիքինգին առնչվող քրեական գործերի աճ
 Երեթշաբթի, 22 Մարտի 2022, 18:01

Արմինֆո.ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է 2021թ. ընթացքում թրաֆիկինգի դեմ քրեաիրավաան պայքարի շրջանակներում ՀՀ դատախազության և իրավապահ մարմինների գործունեության արդյունքները: Այդ մասին հաղորդում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը:

Գլխավոր դատախազը վճռաբեկության կարգով պահանջում է արդարացնել Նիկոլ Փաշինյանին մարտի 1-ի գործով
 Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2022, 16:37

Արմինֆո.ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ վարույթի կարգով բողոքարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռը:

Հայաստանի գլխավոր դատախազությունը շուրջ 40 ադրբեջանցի զինվորական եւ պաշտոնատար անձանց մեղադրում է Արցախի դեմ պատերազմական հանցագործություններ կատարելու համար
 Երկուշաբթի, 27 Սեպտեմբերի 2021, 14:19

Արմինֆո. Նկատի ունենալով, որ լրացել է 2020թ. արցախյան պատերազմի սկսման առաջին տարելիցը և առաջնորդվելով պատերազմին առնչվող հանցագործությունների առթիվ իրականացվող քրեական վարույթների արդյունքների վերաբերյալ իրազեկված լինելու հանրության իրավունքի իրացման անհրաժեշտությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը

Գլխավոր դատախազությունն ամփոփում է 2020թ. նոյեմբերի 10-ի գիշերը Երեւանում զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ անցկացման փաստի առթիվ հարուցված քրեական գործի արդյունքները
 Չորեքշաբթի, 19 Մայիսի 2021, 16:23

Արմինֆո.  54 մեղադրյալ է ներգրավվել՝ 2020թ. նոյեբերին 9-ին հրադադարի հաստատման հայտարարության հրապարակմանը հաջորդած զանգվածային անկարգությունների և դրան առնչվող այլ հանցավոր դրսևորումների փաստերով քննվող քրեական գործով: Այդ մասին հաղորդել է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու և շրջանառելու համար 39 անձի մեղադրանք է առաջադրվել, 5-ը դատապարտվել է ազատազրկման
 Չորեքշաբթի, 31 Մարտի 2021, 12:24

Արմինֆո. Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված և 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ին իրականացված ագրեսիվ պատերազմի պատերազմի

2.3 մլրդ դրամի վնաս․ 49 նախկին եւ գործող համայնքապետերի կոռուպցիոն չարաշահումների մեղադրանք է առաջադրվել
 Հինգշաբթի, 3 Սեպտեմբերի 2020, 12:25

Արմինֆո.Ինչպես արդեն տեղեկացվել է, վերլուծության են ենթարկվել ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ իրականացված՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացներում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների բացահայտման և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ 2019թ. հունվարից 1-ից մինչև 2020թ. հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքները:

Սրբուհի Գալյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ՝ ապօրինի ծագումով գույքին առնչվող հարցերով
 Երեթշաբթի, 1 Սեպտեմբերի 2020, 22:21

Արմինֆո. Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Այդ մասին հրամանագիրը սեպտեմբերի 1-ին ստորագրել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Արագածոտնի մարզում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերն ավելացել են 40 տոկոսով
 Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2020, 19:38

Արմինֆո. ՀՀ Արագածոտնի մարզի դատախազությունում ամփոփվել են 2020թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները:

Վճռաբեկ դատարանն արդարացրել է մարտի 1-ի գործով 9 դատապարտյալների
 Երկուշաբթի, 25 Մայիսի 2020, 16:52

Արմինֆո.ՀՀ Վճռաբեկ դատարանը մայիսի 25-ին ամբողջությամբ բավարարել է 2008 թվականի մարտի 1-ի գործով 9 անձանց նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի բողոքները: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Գլխավոր դատախազը 2008թ. իրադարձություններին վերաբերող մեղադրական ևս մեկ դատավճիռ բեկանելու միջնորդությամբ դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան
 Երկուշաբթի, 16 Մարտի 2020, 12:52

Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել  Վարդան Ջհանգիրյանի վերաբերյալ 2009թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ:

Կանխատեսում. <Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին> օրենքը կզրկի պոտենցիալ կոռուպցիոներներին մոտիվացիայից
 Երկուշաբթի, 2 Մարտի 2020, 14:28

Արմինֆո. <Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին> օրենքը կզրկի պոտենցիալ կոռուպցիոներներին մոտիվացիայից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Իմ քայլը> խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը։

Գլխավոր դատախազը 2008թ. կայացված մեղադրական դատավճիռները բեկանելու և դրանցով դատապարտված անձանց արդարացնելու ևս երկու միջնորդությամբ դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան
 Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2019, 18:06

Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել  Սամվել Հարությունյանի և Մասիս Այվազյանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով